Մեր մասին

Վերջին թարմացումը՝ 01.11.2026

varenq.am-ը օգնում է պատրաստվել վարորդական իրավունքի տեսական քննությանը. պաշտոնական հարցաշարի բոլոր հարցերը, իրական քննությանը համապատասխանող փորձնական քննություն, ստուգված բացատրություններ և կանոնների տեքստը։ Կայքը պաշտոնական չէ և կապված չէ որևէ պետական մարմնի հետ։

Աղբյուրներ

  • Քննական հարցերը՝ Ճանապարհային ոստիկանության հրապարակած պաշտոնական հարցաշարից։
  • Ճանապարհային երթևեկության կանոնները՝ ՀՀ կառավարության 28.06.2007 N 955-Ն որոշման պաշտոնական տեքստը (arlis.am)։
  • «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքը՝ պաշտոնական տեքստը (arlis.am)։
  • Բացատրությունները գրել ենք մենք՝ հղելով կանոնների, նշանների և օրենքի համապատասխան կետերին։

Պատկերներ և լիցենզիաներ

Ճանապարհային նշանների և գծանշումների պատկերների մեծ մասը Wikimedia Commons-ից է։ Դրանք հանրային տիրույթում են կամ տարածվում են Creative Commons Attribution-ShareAlike (CC BY-SA 3.0 կամ 4.0) լիցենզիայով։ Յուրաքանչյուր պատկերի տակ նշված են հեղինակը, լիցենզիան և սկզբնաղբյուրը։

Կիրիլյան տեքստով նշանները վերագծել ենք հայերեն տեքստով. փոփոխված պատկերները տարածվում են սկզբնական պատկերի նույն լիցենզիայով։ Մի քանի նշան և գծանշում նկարել ենք ինքներս։

Պատկերները պատկերազարդումներ են և կարող են մանրամասներով տարբերվել Հայաստանում տեղադրված նշաններից։

Տառատեսակները՝ Noto Sans և Noto Sans Armenian (SIL Open Font License)։

Կապ

Առաջարկների, սխալների և համագործակցության համար գրեք varenqam@gmail.com հասցեին։ Հարցի կամ բացատրության սխալի մասին ամենաարագը հայտնել «Հաղորդել խնդրի մասին» կոճակով։