Օգտագործման պայմաններ
Վերջին թարմացումը՝ 01.11.2026
Կայքից կամ Telegram հավելվածից օգտվելով՝ դուք ընդունում եք այս պայմանները։ Եթե համաձայն չեք, խնդրում ենք չօգտվել ծառայությունից։
Ինչ է varenq.am-ը
varenq.am-ը վարորդական իրավունքի տեսական քննությանը նախապատրաստվելու անվճար գործիք է. պարապմունքներ, փորձնական քննություններ, բացատրություններ և ճանապարհային երթևեկության կանոնների տեքստը։
varenq.am-ը պաշտոնական կայք չէ և կապված չէ Ճանապարհային ոստիկանության, ՀՀ ներքին գործերի նախարարության կամ որևէ այլ պետական մարմնի հետ։
Բովանդակություն և երաշխիքներ
- Հարցերը վերցված են պաշտոնական քննական հարցաշարից, իսկ կանոնների և օրենքի տեքստերը՝ arlis.am-ից։ Անհամապատասխանության դեպքում գործում են պաշտոնական տեքստերը։
- Բացատրությունները գրել ենք մենք և ստուգել ենք, բայց դրանք կարող են սխալներ պարունակել։ Սխալ նկատելիս օգտվեք «Հաղորդել խնդրի մասին» կոճակից։
- Պատրաստվածության ցուցանիշը ձեր պատասխանների հիման վրա արված գնահատական է, ոչ թե քննությունը հանձնելու երաշխիք։
- Կայքը չի փոխարինում վարորդական դասընթացներին։ Ճանապարհին միշտ առաջնորդվեք գործող կանոններով և իրական իրավիճակով։
Հաշիվ
- Հաշիվ ստեղծելու համար նշեք ձեր իրական էլ. փոստի հասցեն և գաղտնի պահեք գաղտնաբառը։
- Հաշիվն անձնական է. մի փոխանցեք այն այլ անձանց։
- Հաշիվը կարող եք ջնջել ցանկացած պահի «Հաշիվ» էջում։
- Պայմանները խախտելու դեպքում մենք կարող ենք սահմանափակել կամ փակել հաշիվը։
Արգելվում է
- ավտոմատ միջոցներով զանգվածաբար ներբեռնել կայքի բովանդակությունը,
- խափանել կայքի աշխատանքը կամ փորձել մուտք գործել ուրիշի հաշիվ,
- ուղարկել վիրավորական, գովազդային կամ անիմաստ հաղորդումներ։
Մտավոր սեփականություն
Բացատրությունները, կայքի դիզայնը և ծրագրային կոդը մեր սեփականությունն են։ Ճանապարհային նշանների և գծանշումների պատկերներն օգտագործվում են իրենց լիցենզիաներով, որոնք նշված են յուրաքանչյուր պատկերի տակ և «Մեր մասին» էջում։
Գովազդ և վճարովի ծառայություններ
Կայքն այժմ անվճար է։ Ապագայում այն կարող է ցուցադրել գովազդ կամ առաջարկել վճարովի հնարավորություններ. վերջիններս կունենան առանձին պայմաններ, որոնք կհրապարակվեն գնելուց առաջ։
Պատասխանատվության սահմանափակում
Ծառայությունը տրամադրվում է «ինչպես կա» սկզբունքով։ Օրենքով թույլատրված չափով մենք պատասխանատվություն չենք կրում քննության արդյունքների, կայքի ժամանակավոր անհասանելիության կամ կայքի տեղեկությունների հիման վրա կայացված որոշումների համար։
Փոփոխություններ և կիրառելի իրավունք
Այս պայմանները կարող ենք թարմացնել. նոր տարբերակը կհրապարակենք այստեղ՝ ամսաթվով։ Պայմանների նկատմամբ կիրառվում է ՀՀ օրենսդրությունը։
Հարցերի դեպքում գրեք varenqam@gmail.com հասցեին։