Ճանապարհային նշաններ

Բոլոր նշանները և դրանց նշանակությունը՝ ճանապարհային երթևեկության կանոնների պաշտոնական տեքստով։ 311 նշան

Աղբյուր՝ ՀՀ կառավարության 28.06.2007 N 955-Ն որոշում (arlis.am) · Ճանապարհային երթևեկության կանոններ · Գծանշումներ

1. ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՆՈՂ ՆՇԱՆՆԵՐ

Նախազգուշացնող նշանները տեղեկացնում են ճանապարհի այն վտանգավոր տեղամասին մոտենալու մասին, որով երթևեկելիս (տեղաշարժվելիս) անհրաժեշտ է ձեռնարկել իրադրությանը համապատասխան միջոցներ:

Խմբի ընդհանուր դրույթներ

1.1, 1.2 և 1.5-1.33. նշանները տեղադրվում են մինչև վտանգավոր հատվածի սկիզբը` բնակավայրերից դուրս` 150-300 մ, իսկ բնակավայրերում` 50-100 մ հեռավորության վրա: Անհրաժեշտության դեպքում նշանները կարող են տեղադրվել և այլ հեռավորության վրա: Այդ դեպքում հեռավորությունը նշվում է 8.1.1` «Հեռավորությունը մինչև օբյեկտ» ցուցանակի վրա: 1.1, 1.2, 1.9, 1.10, 1.23 և 1.25 նշանները բնակավայրերից դուրս կրկնվում են: Կրկնվող երկրորդ նշանը տեղադրվում է վտանգավոր հատվածի սկզբից 50 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա: 1.23 և 1.25 նշանները կրկնվում են նաև բնակավայրերում` վտանգավոր տեղամասից անմիջապես առաջ: 1.13 և 1.14 նշանները կարող են տեղադրվել առանց 8.1.1` «Հեռավորությունը մինչև օբյեկտ» ցուցանակի, անմիջապես վայրէջքից կամ վերելքից առաջ, եթե վայրէջքները և վերելքները միմյանց հաջորդում են: 1.25 նշանը, երթևեկելի մասի վրա կարճատև աշխատանքներ կատարելիս, կարող է տեղադրվել առանց 8.1.1` «Հեռավորությունը մինչև օբյեկտ» ցուցանակի, աշխատանքի կատարման վայրից 10-15 մ հեռավորության վրա: 1.32 նշանը կիրառվում է որպես ժամանակավոր նշան կամ փոփոխական պատկերով նշանների վրա` խաչմերուկից առաջ, որտեղից հնարավոր է շրջանցել ճանապարհի այն հատվածը, որտեղ առաջացել է խցանում: 1.35 նշանը տեղադրվում է խաչմերուկի սահմանին: Եթե բարդ խաչմերուկներում հնարավոր չէ ճանապարհային նշանը տեղադրել խաչմերուկի սահմանին, ապա այն տեղադրում են խաչմերուկի սահմանից ոչ ավել, քան 30 մ հեռավորության վրա:

  • (գլուխը փոփ., լրաց. 15.12.11 N 1798-Ն, լրաց., խմբ. 11.04.19 N 439-Ն, փոփ. 19.01.23 N 71-Ն)

2. ԱՌԱՎԵԼՈՒԹՅԱՆ ՆՇԱՆՆԵՐ

Առավելության նշանները սահմանում են խաչմերուկներով, երթևեկելի մասերի փոխհատումներով կամ ճանապարհների նեղ հատվածներով անցման հերթականությունը:

  • (գլուխը խմբ. 15.12.11 N 1798-Ն, լրաց. 19.01.23 N 71-Ն)

3. ԱՐԳԵԼՈՂ ՆՇԱՆՆԵՐ

Արգելող նշանները մտցնում կամ վերացնում են երթևեկության որոշակի սահմանափակումներ:

Խմբի ընդհանուր դրույթներ

3.2 - 3.9, 3.32 և 3.33 նշանները երկու ուղղությամբ էլ արգելում են համապատասխան տեսակների տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Նշանների ազդեցությունը չի տարածվում` 3.1 - 3.3, 3.18.1, 3.18.2, 3.19` ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վրա. 3.2 - 3.8` «տաքսի» ավտոմոբիլների, ճանապարհների շինարարության, վերանորոգման, պահպանման կամ մաքրման, ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցների սպասարկման և նորոգման, անսարք, վթարված և այլ տրանսպորտային միջոցների բարձման ու փոխադրման աշխատանքներ իրականացնող, ինչպես նաև գունագծապատկերներ ունեցող փոստային հատուկ կապի և այն տրանսպորտային միջոցների վրա, որոնք սպասարկում են նշանների ազդման գոտում գտնվող օբյեկտները, ինչպես նաև պատկանում կամ սպասարկում են նշված գոտում բնակվող կամ աշխատող քաղաքացիներին: Այդ դեպքերում տրանսպորտային միջոցները պետք է նշված գոտի մուտք գործեն և այնտեղից դուրս գան օբյեկտին մոտակա խաչմերուկից. 3.2, 3.3, 3.28 - 3.30` I և II խմբի հաշմանդամություն, կամ խորը և ծանր աստիճանի ֆունկցիոնալության սահմանափակում ունեցող անձանց կողմից ղեկավարվող կամ այդպիսի հաշմանդամություն ունեցող անձի կամ հաշմանդամություն ունեցող երեխայի կարգավիճակ ունեցող երեխա փոխադրող տրանսպորտային միջոցների վրա. 3.28 - 3.30` գունագծապատկերներ ունեցող փոստային հատուկ կապի տրանսպորտային միջոցների, ինչպես նաև միացված հաշվիչով «տաքսի» ավտոմոբիլների վրա: Նշանների ազդեցությունը տարածվում է` 3.10, 3.27 - 3.30` ճանապարհի միայն այն կողմի վրա, որտեղ դրանք տեղադրված են. 3.16, 3.20, 3.22, 3.24 և 3.26 - 3.30` նշանի տեղադրման տեղից մինչև դրանից հետո գտնվող մոտակա խաչմերուկը, իսկ բնակավայրերում, խաչմերուկի բացակայության դեպքում, մինչև բնակավայրի վերջը: Նշանների ազդեցությունը չի ընդհատվում հետադարձի և բաժանարար գոտու խզման, ինչպես նաև ճանապարհներին մերձակա տարածքներից ելքի և դաշտային, անտառային և այլ երկրորդական ճանապարհների հատման (հարման) տեղերում, եթե դրանցից առաջ համապատասխան նշաններ տեղադրված չեն. 3.18.1 և 3.18.2` երթևեկելի մասերի այն հատման վրա, որից առաջ նշանը տեղադրված է. 3.24 (տեղադրված մինչև 5.23.1 կամ 5.23.2 նշաններով նշված բնակավայրը)` մինչև 5.23.1 կամ 5.23.2` «Բնակավայրի սկիզբ» նշանը: Նշանների ազդման գոտին կարող է նվազեցվել` 3.16 և 3.26 նշանների համար` 8.2.1` «Ազդման գոտի» ցուցանակի կիրառմամբ. 3.20, 3.22 և 3.24 նշանների համար` դրանց ազդման գոտու վերջում` համապատասխանաբար 3.21, 3.23 և 3.25 նշանների տեղադրմամբ կամ 8.2.1` «Ազդման գոտի» ցուցանակի կիրառմամբ. 3.24 նշանի համար` երթևեկության առավելագույն արագության այլ մեծությամբ նույն` 3.24 նշանի տեղադրմամբ. 3.27 - 3.30 նշանների համար` 8.2.2` «Ազդման գոտի» ցուցանակի կիրառմամբ կամ այդ նշանների ազդման գոտու վերջում 8.2.3` «Ազդման գոտի» ցուցանակով կրկնակի տեղադրված համապատասխանաբար նույն` 3.27 - 3.30 նշաններով. 3.27 նշանը կարող է կիրառվել 1.4 գծանշման, իսկ 3.28 նշանը` 1.10 գծանշման հետ համատեղ, ընդ որում, նշանների ազդման գոտին որոշվում է գծանշման երկարությամբ:

  • (գլուխը փոփ., լրաց. 20.11.08 N 1373-Ն, 15.12.11 N 1798-Ն, փոփ. 20.12.12 N 1599-Ն, 28.11.24 N 1880-Ն)

4. ԹԵԼԱԴՐՈՂ ՆՇԱՆՆԵՐ

Թելադրող նշանները ցույց են տալիս երթևեկության թույլատրելի ուղղությունները, նվազագույն արագությունը, ինչպես նաև հետիոտների և որոշ տրանսպորտային միջոցների վարորդների համար նախատեսում են երթևեկության ուղղությունները:

  • (գլուխը փոփ., լրաց. 15.12.11 N 1798-Ն, 11.04.19 N 439-Ն, լրաց. 08.05.25 N 559-Ն)

5. ՀԱՏՈՒԿ ԹԵԼԱԴՐԱՆՔԻ ՆՇԱՆՆԵՐ

Հատուկ թելադրանքի նշանները մտցնում կամ վերացնում են երթևեկության որոշակի ռեժիմներ:

  • (գլուխը խմբ., փոփ., լրաց. 15.12.11 N 1798-Ն, փոփ., լրաց. 11.04.19 N 439-Ն, լրաց. 19.01.23 N 71-Ն, փոփ. 28.11.24 N 1880-Ն)

6. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՆՇԱՆՆԵՐ

Տեղեկատվության նշանները տեղեկացնում են բնակավայրերի և այլ օբյեկտների տեղակայման, ինչպես նաև սահմանված կամ առաջարկվող երթևեկության ռեժիմների մասին:

  • (գլուխը փոփ., լրաց. 15.12.11 N 1798-Ն)

7. ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՇԱՆՆԵՐ

Սպասարկման նշանները տեղեկացնում են համապատասխան օբյեկտների գտնվելու վայրի մասին:

  • (գլուխը լրաց. 15.12.11 N 1798-Ն, 11.04.19 N 439-Ն, 16.09.21 N 1522-Ն, փոփ. 19.01.23 N 71-Ն)

8. ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՆՇԱՆՆԵՐ (ՑՈՒՑԱՆԱԿՆԵՐ)

Լրացուցիչ տեղեկատվության նշանները (ցուցանակները) ճշտում կամ սահմանափակում են այն նշանների ազդեցությունը, որոնց հետ կիրառվում են:

Խմբի ընդհանուր դրույթներ

Ցուցանակները տեղադրվում են անմիջապես նշանների տակ, որոնց հետ դրանք կիրառվում են: Եթե նշանները տեղադրված են երթևեկելի մասի, կողնակի կամ մայթի վերևում, ապա 8.2.2 - 8.2.4 և 8.13 ցուցանակները կարող են տեղադրվել նշանի կողքին:

  • (գլուխը փոփ. 15.12.11 N 1798-Ն, լրաց. 11.04.19 N 439-Ն, 25.06.20 N 1066-Ն, 19.01.23 N 71-Ն, խմբ., փոփ. 28.11.24 N 1880-Ն, լրաց. 08.05.25 N 559-Ն)
  • (ձևը փոփ., լրաց., խմբ. 15.12.11 N 1798-Ն, փոփ. 20.12.12 N 1599-Ն, լրաց. 11.04.19 N 439-Ն, 25.06.20 N 1066-Ն, լրաց., փոփ. 16.09.21 N 1522-Ն, 19.01.23 N 71-Ն, փոփ., խմբ. 28.11.24 N 1880-Ն, լրաց. 08.05.25 N 559-Ն)

Տրանսպորտային միջոցների ճանաչման նշաններ

  • Ճանաչման նշան՝ «Ավտոգնացք»
    Նկարը՝ varenq.am
    «Ավտոգնացք»

    կցորդներով բեռնատար ավտոմոբիլների և անվավոր տրակտորների (1.4 տ և բարձր դասի) խցիկների կտուրներին, ինչպես նաև համակցված ավտոբուսների և տրոլեյբուսների թափքի կտուրների առջևի մասում տեղադրված, իրարից 150 - 300 մմ հեռավորությամբ հորիզոնական դասավորված նարնջագույն երեք լապտերիկների տեսքով.

  • Ճանաչման նշան՝ «Արագության սահմանափակում»
    Նկարը՝ varenq.am
    «Արագության սահմանափակում»

    երեխաների խմբերի կազմակերպված փոխադրում իրականացնող, ինչպես նաև վտանգավոր, ծանրաքաշ և մեծ եզրաչափեր ունեցող բեռներ փոխադրող կամ կանոնների 69-րդ և 71-րդ կետերում սահմանված արագություններից տեխնիկական բնութագրով նախատեսված ցածր արագություն ունեցող տրանսպորտային միջոցների թափքի հետևի ձախ կողմում, թույլատրելի արագության նշումով, 3.24` «Առավելագույն արագության սահմանափակում» նշանի տեսքով (տրամագիծը` առնվազն 160 մմ, եզրաշերտի լայնությունը` տրամագծի 1/10-ի չափով).

  • Ճանաչման նշան՝ «Դանդաղընթաց տրանսպորտային միջոց»
    Նկարը՝ varenq.am
    «Դանդաղընթաց տրանսպորտային միջոց»

    արտադրող գործարանի կողմից սահմանված 30 կմ/ժ առավելագույն արագություն ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոցների հետևի մասում` ֆլուորեսցենտային ծածկույթ ունեցող կարմիր գույնի և լուսանդրադարձնող դեղին կամ կարմիր եզրաշերտով հավասարակողմ եռանկյան տեսքով (կողմի երկարությունը` 350 - 365 մմ, եզրաշերտի լայնությունը` 45 - 48 մմ).

  • Ճանաչման նշան՝ «Երեխաների փոխադրում»
    Հեղինակ՝ Юкатан · CC BY-SA 3.0 · Wikimedia Commons · նկարը՝ varenq.am
    «Երեխաների փոխադրում»

    երեխաների խմբերի կազմակերպված փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների առջևի և հետևի մասերում` 1.23` «Երեխաներ» նշանի վրայի պատկերով, կարմիր գույնի եզրաշերտով դեղին քառակուսու տեսքով (կողմը` առնվազն 250 մմ, եզրաշերտի լայնությունը` կողմի 1/10-ի չափով).

  • Ճանաչման նշան՝ «Բութակներ»
    Նկարը՝ varenq.am
    «Բութակներ»

    բութակավորված դողերով մեխանիկական տրանսպորտային միջոցների հետևի մասում՝ գագաթը վեր, կարմիր եզրաշերտով, սպիտակ գույնի, հավասարակողմ, «ш» պատկերանշանով եռանկյան տեսքով (կողմի երկարությունը՝ առնվազն 200 մմ, եզրաշերտի լայնությունը՝ կողմի 1/10-ի չափով).

  • Ճանաչման նշան՝ «Երկարաչափ տրանսպորտային միջոց»
    Նկարը՝ varenq.am
    «Երկարաչափ տրանսպորտային միջոց»

    բեռով կամ առանց բեռի 20 մ-ից ավելի երկարություն ունեցող տրանսպորտային միջոցների, երկու և ավելի կցորդներով ավտոգնացքների (անկախ երկարությունից) հետևի մասում` լուսանդրադարձիչ մակերևույթ ունեցող դեղին գույնի, կարմիր եզրաշերտով ուղղանկյան տեսքով (չափերը` ոչ պակաս, քան 1200 x 200 մմ, եզրաշերտի լայնությունը` 40 մմ): Եթե այդպիսի չափեր ունեցող նշանի տեղադրումը հնարավոր չէ, ապա թույլատրվում է տրանսպորտային միջոցի առանցքին սիմետրիկ տեղադրել 600 x 200 մմ-ից ոչ պակաս չափեր ունեցող երկու միանման նշաններ.

  • Ճանաչման նշան՝ «Խուլ վարորդ»
    Նկարը՝ varenq.am
    «Խուլ վարորդ»

    խուլ կամ խուլ ու համր վարորդների կողմից վարվող մեխանիկական տրանսպորտային միջոցների առջևի և հետևի մասում` գագաթը ներքև ուղղված երևակայական հավասարակողմ եռանկյան անկյուններում երեք սև փոքր շրջանների պատկերով դեղին շրջանի տեսքով (նշանի տրամագիծը` 160 մմ, փոքր շրջաններինը` 40 մմ).

  • Ճանաչման նշան՝ «Մեծ եզրաչափերով բեռ»
    Նկարը՝ varenq.am
    «Մեծ եզրաչափերով բեռ»

    անկյունագծով իրար հաջորդող կարմիր և սպիտակ գույնի զոլերով, լուսանդրադարձիչ մակերևույթ ունեցող վահանակի տեսքով (չափերը` 400 x 400 մմ, զոլերի լայնությունը` 50 մմ).

  • Ճանաչման նշան՝ «Վթարային կանգառ»
    Նկարը՝ varenq.am
    «Վթարային կանգառ»

    լուսանդրադարձիչ մակերևույթ ունեցող, գագաթը վերև ուղղված, սպիտակ գույնի, կարմիր եզրաշերտով հավասարակողմ եռանկյան տեսքով (կողմը` 450 - 550 մմ, եզրաշերտի լայնությունը` 40 - 50 մմ): Կանոնների 23-րդ կետում նախատեսված դեպքերում այս նշանը կարող է կիրառվել նաև տրանսպորտային միջոցից դուրս.

  • Ճանաչման նշան՝ «Վտանգավոր բեռ»
    Նկարը՝ varenq.am
    «Վտանգավոր բեռ»

    վտանգավոր բեռներ փոխադրող տրանսպորտային միջոցների առջևի և հետևի մասերում ուղղանկյան տեսքով` չափերը` 690 x 300 մմ, որի աջ մասը 400 x 300 մմ նարնջագույն է և երկարությամբ բաժանված է երկու հավասար մասերի, իսկ ձախ մասը` սպիտակ, սև եզրաշերտով (լայնությունը` 15 մմ): Նշանի վրա կատարվում են բեռի վտանգավոր հատկությունները բնութագրող նշումներ.

  • Ճանաչման նշան՝ «Ուսումնական տրանսպորտային միջոց»
    Նկարը՝ varenq.am
    «Ուսումնական տրանսպորտային միջոց»

    վարման ուսուցման նպատակով օգտագործվող մեխանիկական տրանսպորտային միջոցների առջևի և հետևի մասերում սև գույնի «ՈՒ» տառի պատկերով, կարմիր եզրաշերտով, սպիտակ գույնի հավասարակողմ եռանկյան տեսքով (կողմը` առնվազն 200 մմ, եզրաշերտի լայնությունը` կողմի 1/10-ի չափով): Թույլատրվում է երկկողմ նշանի տեղադրում թեթև մարդատար ավտոմոբիլների կտուրներին:

  • Ճանաչման նշան՝ «Բժիշկ»
    Նկարը՝ varenq.am
    «Բժիշկ» · ըստ ցանկության

    բժիշկ-վարորդների կողմից վարվող ավտոմոբիլների առջևի և հետևի մասում, կարմիր խաչի պատկերով, սպիտակ շրջանով ներգծված, կապույտ գույնի քառակուսու տեսքով (կողմը` 140 մմ, շրջանի տրամագիծը` 125 մմ, խաչի գծիկի լայնությունը` 25 մմ, բարձրությունը` 90 մմ).

  • Ճանաչման նշան՝ «Հաշմանդամություն ունեցող անձ»
    Հեղինակ՝ Nikolaev_ec06ffa5 · CC BY-SA 3.0 · Wikimedia Commons · նկարը՝ varenq.am
    «Հաշմանդամություն ունեցող անձ» · ըստ ցանկության

    1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամների, կամ խորը և ծանր աստիճանի ֆունկցիոնալության սահմանափակում ունեցող անձանց կողմից վարվող կամ այդպիսի հաշմանդամություն ունեցող անձի կամ հաշմանդամություն ունեցող երեխայի կարգավիճակ ունեցող երեխա փոխադրող մեխանիկական տրանսպորտային միջոցների առջևի և հետևի մասերում` 8.17` «Հաշմանդամություն ունեցող անձինք» նշանի պատկերով, դեղին քառակուսու տեսքով (կողմը` 150 մմ)։