2.5 «Երթևեկությունն առանց կանգառի արգելվում է»

Նշան 2.5՝ «Երթևեկությունն առանց կանգառի արգելվում է»
Հեղինակ՝ Nikolaev_ec06ffa5 , font by Alexander Sapozhnikov · CC BY-SA 3.0 · Wikimedia Commons

արգելվում է երթևեկել առանց «Կանգ» գծից առաջ (դրա բացակայության դեպքում` հատվող երթևեկելի մասի եզրից առաջ) կանգնելու: Վարորդը պետք է զիջի ճանապարհը հատող ճանապարհով, իսկ 8.13` «Գլխավոր ճանապարհի ուղղություն» ցուցանակի առկայության դեպքում` գլխավոր ճանապարհով ընթացող տրանսպորտային միջոցներին: Եթե 2.5 նշանը տեղադրված է երկաթուղային գծանցից կամ կարանտինային պահակետից առաջ, ապա վարորդը պետք է կանգնի «Կանգ» գծից առաջ, իսկ դրա բացակայության դեպքում` նշանից առաջ.

Քննական հարցեր

18 հարցի բացատրությունը հղում է այստեղ։ Պարապեք դրանք առանձին։0 / 18 հարց անցել եք

Պարապել այս հարցերը