Ճանապարհային գծանշումներ

Բոլոր գծանշումները և դրանց նշանակությունը՝ ճանապարհային երթևեկության կանոնների պաշտոնական տեքստով։ 41 գծանշում

Պատկերները պատկերազարդումներ են, ոչ թե պաշտոնական չափագրված գծագրեր․ մեծ մասը Wikimedia Commons-ից է, մնացածը՝ varenq.am-ի նկարած։

Աղբյուր՝ ՀՀ կառավարության 28.06.2007 N 955-Ն որոշում (arlis.am) · Ճանապարհային երթևեկության կանոններ · Ճանապարհային նշաններ

Հորիզոնական գծանշումներ

  • Գծանշում 1.1Հանրային տիրույթ · Wikimedia Commons1.1

    հոծ գիծ, որը բաժանում է հանդիպակաց ուղղությունների տրանսպորտային հոսքերը (առանցքային գիծ), նշում ճանապարհի վտանգավոր վայրերում երթևեկության գոտիների սահմանները և ցույց տալիս երթևեկելի մասի սահմանները, ուր մուտքն արգելված է, ցույց է տալիս տրանսպորտային միջոցների կայանման տեղերի սահմանները.

  • Գծանշում 1.2Հեղինակ՝ Major Alexey · CC BY-SA 4.0 · Wikimedia Commons1.2

    հոծ գիծ (եզրային), որը ցույց է տալիս երթևեկելի մասի և բաժանարար գոտու եզրը.

  • Գծանշում 1.3Հեղինակ՝ Major Alexey · CC BY-SA 4.0 · Wikimedia Commons1.3

    չորս և ավելի երթևեկության գոտի ունեցող ճանապարհներին բաժանում է հանդիպակաց ուղղությունների տրանսպորտային հոսքերը (առանցքային գծեր).

  • Գծանշում 1.4Հեղինակ՝ Major Alexey · CC BY-SA 4.0 · Wikimedia Commons1.4

    դեղին հոծ գիծ, որը ցույց է տալիս այն տեղերը, որտեղ կանգառը և կայանումն արգելված են: Կիրառվում է ինքնուրույն կամ 3.27՝ «Կանգառն արգելված է» նշանի հետ և գծվում է երթևեկելի մասի եզրի մոտ (եզրային գծի առկայության դեպքում` դրա փոխարեն) կամ եզրաքարի վերին մակերեսին.

  • Գծանշում 1.5Հեղինակ՝ Major Alexey · CC BY-SA 4.0 · Wikimedia Commons1.5

    ընդհատվող գիծ, որը բաժանում է երկու կամ երեք երթևեկության գոտի ունեցող ճանապարհների հանդիպակաց ուղղությունների տրանսպորտային հոսքերը (առանցքային գիծ), իսկ մեկ ուղղությամբ երկու և ավելի երթևեկության գոտի ունեցող ճանապարհներին ցույց է տալիս երթևեկության գոտիների սահմանները.

  • Գծանշում 1.6Հեղինակ՝ Major Alexey · CC BY-SA 4.0 · Wikimedia Commons1.6

    «մոտեցման գիծ»` ընդհատվող գիծ, որը նախազգուշացնում է երթևեկության հանդիպակաց կամ համընթաց ուղղությունների տրանսպորտային հոսքերը բաժանող 1.1 կամ 1.11 գծանշմանը մոտենալու մասին (յուրաքանչյուր գծիկի երկարությունը երեք անգամ գերազանցում է այդ գծիկների միջև ընկած տարածությունը).

  • Գծանշում 1.7Հեղինակ՝ Major Alexey · CC BY-SA 4.0 · Wikimedia Commons1.7

    ընդհատվող գիծ, որը ցույց է տալիս երթևեկության գոտիները խաչմերուկի սահմաններում (գծիկների երկարությունը և դրանց միջև ընկած տարածությունը հավասար են).

  • Գծանշում 1.8Հեղինակ՝ Major Alexey · CC BY-SA 4.0 · Wikimedia Commons1.8

    ընդհատվող լայն գիծ, որը ցույց է տալիս երթևեկելի մասի հիմնական և թափառքի կամ արգելակման գոտիների միջև առկա սահմանը.

  • Գծանշում 1.9Հեղինակ՝ Major Alexey · CC BY-SA 4.0 · Wikimedia Commons1.9

    ընդհատվող (դարձափոխային) գիծ, որը ցույց է տալիս երթևեկության այն գոտիների սահմանները, որտեղ իրականացվում է դարձափոխային կարգավորում, իսկ եթե դարձափոխային լուսացույցներն անջատված են, բաժանում է հանդիպակաց ուղղությունների տրանսպորտային հոսքերը.

  • Գծանշում 1.10Հեղինակ՝ Major Alexey · CC BY-SA 4.0 · Wikimedia Commons1.10

    ընդհատվող դեղին գիծ, որը ցույց է տալիս այն տեղերը, որտեղ կայանելն արգելված է: Կիրառվում է ինքնուրույն կամ 3.28` «Կայանելն արգելվում է» նշանի հետ և գծվում երթևեկելի մասի եզրի մոտ (եզրային գծի առկայության դեպքում` դրա փոխարեն) կամ եզրաքարի վերին մակերեսին.

  • Գծանշում 1.11Հեղինակ՝ Major Alexey · CC BY-SA 4.0 · Wikimedia Commons1.11

    հոծ և ընդհատվող գծերի համակցություն, որոնք` 1) բաժանում են հանդիպակաց կամ համընթաց ուղղությունների տրանսպորտային հոսքերը ճանապարհի այն հատվածներում, որտեղ վերադասավորումը թույլատրվում է միայն մեկ գոտուց. 2) ցույց է տալիս հետադարձի, ինչպես նաև մերձակա տարածքներ մուտքի, ելքի և նման տեղերը, որտեղ երթևեկությունը թույլատրվում է միայն մեկ ուղղությամբ.

  • Գծանշում 1.12Նկարը՝ varenq.am1.12

    «Կանգ-գիծ»` հոծ գիծ, որը ցույց է տալիս այն տեղը, որտեղ վարորդը պետք է կանգ առնի լուսացույցի (կարգավորողի) արգելող ազդանշանի կամ 2.5` «Երթևեկությունն առանց կանգառի արգելված է» նշանի առկայության դեպքում, ինչպես նաև երկաթուղային գծանցի առջև, երբ գծանցով երթևեկությունն արգելված է.

  • Գծանշում 1.13Հեղինակ՝ Major Alexey · CC BY-SA 4.0 · Wikimedia Commons1.13

    ցույց է տալիս այն տեղը, որտեղ վարորդն անհրաժեշտության դեպքում պետք է կանգ առնի և զիջի ճանապարհը հատող ճանապարհով երթևեկող տրանսպորտային միջոցներին.

  • Գծանշում 1.14.1Հեղինակ՝ Major Alexey · CC BY-SA 4.0 · Wikimedia Commons1.14.1
    Գծանշում 1.14.2Հեղինակ՝ Major Alexey · CC BY-SA 4.0 · Wikimedia Commons1.14.2

    «Զեբր»` ցույց են տալիս հետիոտնային անցումը: Գծանշման սլաքները (1.14.2) ցույց են տալիս հետիոտների շարժման ուղղությունը.

  • Գծանշում 1.15Հեղինակ՝ Major Alexey · CC BY-SA 4.0 · Wikimedia Commons1.15

    ընդհատվող գծեր, որոնք ցույց են տալիս այն տեղը, որտեղ հեծանվային արահետը հատում է ճանապարհի երթևեկելի մասը.

  • Գծանշում 1.16.1Նկարը՝ varenq.am1.16.1
    Գծանշում 1.16.2Նկարը՝ varenq.am1.16.2
    Գծանշում 1.16.3Նկարը՝ varenq.am1.16.3

    ցույց են տալիս ուղղորդ կղզյակները` 1.16.1 - հանդիպակաց ուղղությունների տրանսպորտային հոսքերի բաժանման տեղերում, 1.16.2 - համընթաց տրանսպորտային հոսքերի բաժանման տեղերը կամ համընթաց ուղղության տրանսպորտային հոսքերի բաժանման տեղերում, 1.16.3 - տարբեր ուղղությունների տրանսպորտային հոսքերի միացման տեղերում.

  • Գծանշում 1.17Հեղինակ՝ Major Alexey · CC BY-SA 4.0 · Wikimedia Commons1.17

    դեղին բեկյալ հոծ գիծ, որը ցույց է տալիս ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետերը, իսկ 5.18՝ «Թեթև մարդատար տաքսիների կայանման տեղ» նշանի առկայության դեպքում՝ տաքսիների կայանման վայրերը.

  • Գծանշում 1.18Հեղինակ՝ Major Alexey · CC BY-SA 4.0 · Wikimedia Commons1.18

    ցույց է տալիս խաչմերուկում երթևեկության թույլատրելի ուղղությունները` ըստ գոտիների: Կիրառվում է ինքնուրույն կամ 5.15.1` «Երթևեկության ուղղությունները գոտիներով» և 5.15.2` «Երթևեկության ուղղությունները գոտիով» նշանների հետ: Փակուղու պատկերով գծանշումը ցույց է տալիս, որ դեպի մոտակա երթևեկելի մաս շրջադարձն արգելվում է: Ձախ եզրային գոտուց ձախ շրջադարձ թույլատրող գծանշումը թույլատրում է նաև հետադարձը.

  • Գծանշում 1.19Հեղինակ՝ Major Alexey · CC BY-SA 4.0 · Wikimedia Commons1.19

    նախազգուշացնում է մոտենալու մասին` 1) երթևեկության գոտու վերջին (այն հատվածին, որտեղ տվյալ ուղղությամբ երթևեկության գոտիների թիվը նվազում է): Կարելի է կիրառել «1.20.1-1.20.3. «Ճանապարհի նեղացում» ճանապարհային նշանների հետ. 2) «1.1» կամ «1.11» գծանշմանը, երբ դրանք բաժանում են հանդիպակաց (ուղղությունների) տրանսպորտային հոսքերը: Կիրառվում է 1.6. «Մոտեցման գիծ» գծանշման հետ միասին.

  • Գծանշում 1.20Հեղինակ՝ Major Alexey · CC BY-SA 4.0 · Wikimedia Commons1.20

    նախազգուշացնում է 1.13 գծանշմանը մոտենալու մասին.

  • Գծանշում 1.21Նկարը՝ varenq.am1.21

    «STOP» գրառում` նախազգուշացնում է 1.12 գծանշմանը մոտենալու մասին, երբ այն կիրառվում է 2.5` «Երթևեկությունն առանց կանգառի արգելվում է» նշանի հետ.

  • Գծանշում 1.22Նկարը՝ varenq.am1.22

    ցույց է տալիս ճանապարհի (երթուղու) համարը.

  • Գծանշում 1.23Նկարը՝ varenq.am1.23

    ցույց է տալիս ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների երթևեկության համար նախատեսված հատուկ գոտին.

  • Գծանշում 1.24.1Հեղինակ՝ Major Alexey · CC BY-SA 4.0 · Wikimedia Commons1.24.1
    Գծանշում 1.24.2Նկարը՝ varenq.am1.24.2
    Գծանշում 1.24.3Հեղինակ՝ Major Alexey · CC BY-SA 4.0 · Wikimedia Commons1.24.3

    կրկնօրինակում են համապատասխանաբար 1.20.2՝ «Ճանապարհի նեղացում», 3.24՝ «Առավելագույն արագության սահմանափակում» և 8.17 «Հաշմանդամություն ունեցող անձինք» ճանապարհային նշանները և կիրառվում դրանց հետ միասին.

  • Գծանշում 1.24.4Նկարը՝ varenq.am1.24.4

    կրկնօրինակում է 8.4.3.1 ցուցանակը. կիրառվում է ինքնուրույն կամ 8.4.3.1 ցուցանակի հետ.

  • Գծանշում 1.25Նկարը՝ varenq.am1.25

    ցույց է տալիս երթևեկելի մասի արհեստական անհարթությունները, կիրառվում է 5.20՝ «Արհեստական անհարթություն» նշանի հետ.

  • Գծանշում 1.26Նկարը՝ varenq.am1.26

    (գույնը՝ դեղին) նշում է խաչմերուկի հատվածը, որտեղ արգելվում է մուտք գործել, եթե առջևում՝ երթևեկության ուղղությամբ առաջացել է խցանում, որը վարորդին կհարկադրի կանգ առնել` խոչընդոտ ստեղծելով հատող ճանապարհով լայնական ուղղությամբ տրանսպորտային միջոցների երթևեկության համար, բացառությամբ սույն Կանոններով սահմանված՝ աջ կամ ձախ շրջադարձ կատարելու դեպքերի: Կիրառվում է ինքնուրույն կամ 1.35` «Խաչմերուկի տարածք» նշանի հետ:

Ընդհանուր դրույթներ

1.1, 1.2 և 1.3 գծերը հատելն արգելվում է. 1.1. Գիծը թույլատրվում է հատել, երբ այն ցույց է տալիս տրանսպորտային միջոցների կայանման տեղերի սահմանները` կայանման տեղ մուտք գործելու կամ կայանման տեղից դուրս գալու նպատակով մանևրելիս, իսկ 1.2 գիծը թույլատրվում է հատել կողնակի վրա կանգառ կատարելու և կանգառ կատարելու վայրից դուրս գալու դեպքում, այն տեղերում, որտեղ թույլատրվում է տրանսպորտային միջոցների կանգառ կամ կայանում. 1.5 - 1.8 գծերը թույլատրվում է հատել ցանկացած կողմից: Դարձափոխային լուսացույցների բացակայության կամ անջատված լինելու դեպքերում 1.9 գծանշումը թույլատրվում է հատել, եթե այն գտնվում է վարորդից աջ, իսկ միացված դարձափոխային լուսացույցի դեպքում` ցանկացած կողմից, եթե այդ գծերը բաժանում են երթևեկության համընթաց ուղղությամբ գոտիները: Դարձափոխային լուսացույցի անջատման դեպքում վարորդը պետք է անհապաղ վերադասավորվի 1.9 գծանշումից դեպի աջ: Անջատված դարձափոխային լուսացույցների դեպքում երթևեկության հանդիպակաց ուղղությունների տրանսպորտային հոսքերը բաժանող 1.9 գծանշումը հատելն արգելվում է. 1.11 գիծը թույլատրվում է հատել ընդհատվող գծի, իսկ վազանցը կամ շրջանցումն ավարտելիս` նաև հոծ գծի կողմից:

  • (բաժինը լրաց., խմբ., փոփ. 20.11.08 N 1373-Ն, 15.12.11 N 1798-Ն, փոփ. 07.06.12 N 737-Ն, լրաց. 11.04.19 N 439-Ն, փոփ. 27.10.22 N 1650-Ն, փոփ., խմբ. 19.01.23 N 71-Ն, փոփ. 28.11.24 N 1880-Ն)

Ուղղաձիգ գծանշումներ

  • Գծանշում 2.1.1Հեղինակ՝ Major Alexey · CC BY-SA 4.0 · Wikimedia Commons2.1.1
    Գծանշում 2.1.2Հեղինակ՝ Major Alexey · CC BY-SA 4.0 · Wikimedia Commons2.1.2
    Գծանշում 2.1.3Հեղինակ՝ Major Alexey · CC BY-SA 4.0 · Wikimedia Commons2.1.3

    ճանապարհային կառույցների (կամուրջների և ուղեկամուրջների հենարանների, եզրապատերի ճակատային մասերի և այլն) տարրերը, երբ դրանք վտանգ են ներկայացնում երթևեկող տրանսպորտային միջոցների համար.

  • Գծանշում 2.2Հեղինակ՝ Major Alexey · CC BY-SA 4.0 · Wikimedia Commons2.2

    թունելների, կամուրջների և ուղեկամուրջների հենամեջային կառույցների ստորին եզրը.

  • Գծանշում 2.3Հեղինակ՝ Major Alexey · CC BY-SA 4.0 · Wikimedia Commons2.3

    բաժանարար գոտիների և անվտանգության կղզյակների վրա տեղադրված կլոր կարճասյուները.

  • Գծանշում 2.4Հեղինակ՝ Major Alexey · CC BY-SA 4.0 · Wikimedia Commons2.4

    ուղղորդ սյունիկները, ուղեցցերը, ցանկապատերի հենակները և այլն.

  • Գծանշում 2.5Հեղինակ՝ Major Alexey · CC BY-SA 4.0 · Wikimedia Commons2.5

    ցանկապատերի կողային մակերևույթները` ճանապարհների փոքր շառավղով կորացումների, կտրուկ վայրէջքների և այլ վտանգավոր հատվածների վրա.

  • Գծանշում 2.6Հեղինակ՝ Major Alexey · CC BY-SA 4.0 · Wikimedia Commons2.6

    ճանապարհների ցանկապատերի կողային մակերևույթներն այլ տեղամասերում.

  • Գծանշում 2.7Հեղինակ՝ Major Alexey · CC BY-SA 4.0 · Wikimedia Commons2.7

    վտանգավոր հատվածներում եզրաքարերը և բարձրացված անվտանգության կղզյակները:

  • (ձևը լրաց., խմբ., փոփ. 20.11.08 N 1373-Ն, 15.12.11 N 1798-Ն, փոփ. 07.06.12 N 737-Ն, լրաց. 11.04.19 N 439-Ն, փոփ. 27.10.22 N 1650-Ն, փոփ., խմբ. 19.01.23 N 71-Ն, փոփ. 28.11.24 N 1880-Ն)