8.4.3 «Տրանսպորտային միջոցի տեսակ»
ցույց է տալիս այն տրանսպորտային միջոցի տեսակը, որի վրա տարածվում է նշանի ազդեցությունը: Այս ցուցանակների հետ կիրառվող նշանների ազդեցությունը տարածվում է` 1) 8.4.1` 3.5 տոննայից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար, այդ թվում նաև՝ կցորդով շահագործվող ավտոմոբիլների վրա, 1.1) 8.4.2` կցորդով կամ կիսակցորդով յուրաքանչյուր տեսակի բեռնատար ավտոմոբիլների կամ տրակտորների, ինչպես նաև մեխանիկական տրանսպորտային միջոցները քարշակող տրանսպորտային միջոցների վրա, 2) 8.4.3` թեթև մարդատար, ինչպես նաև մինչև 3,5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների վրա, 2.1) 8.4.3.1՝ արտաքին սնուցման աղբյուրից լիցքավորվելու հնարավորություն ունեցող էլեկտրամոբիլների և հիբրիդային ավտոմոբիլների վրա, 3) 8.4.8` «Վտանգավոր բեռ» ճանաչման նշանով կահավորված տրանսպորտային միջոցների վրա.
Քննական հարցեր
3 հարցի բացատրությունը հղում է այստեղ։ Պարապեք դրանք առանձին։0 / 3 հարց անցել եք
Պարապել այս հարցերը