Գլուխ XIV. ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆԸ ԲՆԱԿԵԼԻ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ

Աղբյուր՝ ՀՀ կառավարության 28.06.2007 N 955-Ն որոշում (arlis.am) · Ամբողջ տեքստը մեկ էջում

  1. 118.Բնակելի գոտին կառուցապատված տարածք է, որի մուտքն ու ելքը նշված են 5.21` «Բնակելի գոտի» և 5.22` «Բնակելի գոտու վերջ» ճանապարհային նշաններով:

  2. 119.Բնակելի գոտում հետիոտների տեղաշարժը թույլատրվում է ինչպես մայթերով, այնպես էլ երթևեկելի մասով: Բնակելի գոտում հետիոտներն ունեն առավելություն, սակայն նրանք չպետք է անտեղի խոչընդոտեն տրանսպորտային միջոցների երթևեկությունը:

    (119-րդ կետը փոփ. 15.12.11 N 1798-Ն)
  3. 120.Բնակելի գոտուց դուրս գալիս՝ վարորդները պետք է ճանապարհը զիջեն մյուս տրանսպորտային միջոցների վարորդներին և չստեղծեն խոչընդոտ հետիոտների համար:

    (120-րդ կետը խմբ. 15.12.11 N 1798-Ն)
  4. 121.Բնակելի գոտիներում արգելվում են`

    1)ուսումնական վարումը.

    2)միջանցիկ երթևեկությունը.

    3)կայանելը` աշխատող շարժիչով.

    4)3,5 տ ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների և ավտոբուսների (բացառությամբ միկրոավտոբուսների) կայանելը դրա համար նախատեսված և նշաններով կահավորված ու (կամ) գծանշված տեղերից դուրս:

  5. 122.Սույն բաժնի պահանջները տարածվում են նաև այն բակային տարածքների վրա, որոնք նշված չեն 5.21` «Բնակելի գոտի» ճանապարհային նշանով, սակայն ամբողջ պարագծով պարփակված են բնակելի շենքերով:

Քննական հարցեր

3 հարցի բացատրությունը հղում է այստեղ։ Պարապեք դրանք առանձին։0 / 3 հարց անցել եք

Պարապել այս հարցերը