Գլուխ XX. ԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ
Աղբյուր՝ ՀՀ կառավարության 28.06.2007 N 955-Ն որոշում (arlis.am) · Ամբողջ տեքստը մեկ էջում
160.Փոխադրվող բեռի զանգվածը և ըստ սռնիների բեռնվածության բաշխումը չպետք է գերազանցեն արտադրող գործարանի կողմից տվյալ տրանսպորտային միջոցի համար սահմանված մեծությունները:
161.Շարժումն սկսելուց առաջ և երթևեկության ընթացքում վարորդը պետք է հսկի բեռի վիճակը, տեղաբաշխումն ու ամրացումը` վայր ընկնելուց և որևէ այլ կերպ երթևեկության խոչընդոտ ստեղծելուց խուսափելու համար:
162.Տրանսպորտային միջոցի առջևի կամ հետևի եզրաչափերից 1մ ավելի կամ կողքից` եզրաչափային լույսի արտաքին եզրից 0,4 մ ավելի դուրս ցցվելու դեպքում օրվա լուսավոր ժամերին բեռը պետք է նշվի «Մեծ եզրաչափերով բեռ» ճանաչման նշանով, իսկ օրվա մութ ժամանակ և անբավարար տեսանելիության պայմաններում, նաև` առջևից սպիտակ, իսկ հետևից` կարմիր գույնի լապտերիկներով կամ լուսանդրադարձիչով:
(162-րդ կետը լրաց. 20.11.08 N 1373-Ն)163.Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հատուկ կանոններով են կարգավորվում այն տրանսպորտային միջոցների երթևեկությունը`
1)որոնք օգտագործվում են ծանրաքաշ, վտանգավոր բեռներ կամ չվնասազերծված տարա փոխադրելու համար.
2)որոնք շահագործվում են երկու և ավելի կցորդների հետ միասին` ավտոգնացքի կազմում.
3)որոնց եզրաչափերը (կամ դրանցից որևէ մեկը), բեռով կամ առանց բեռի, գերազանցում են`
ա.ըստ լայնության` 2,55 մ (իզոթերմիկ կամ սառնարանային թափքով տրանսպորտային միջոցների համար՝ 2,6 մ),
բ.ըստ երկարության` 12 մ, իսկ մեկ կցորդով (կիսակցորդով)` 20 մ,
գ.ըստ բարձրության (երթևեկելի մասի մակերևույթից)` 4 մ.
4)որոնց բեռը դուրս է ցցված հետևի եզրաչափից ավելի քան 2 մ:
(163-րդ կետը խմբ. 20.11.08 N 1373-Ն, 15.12.11 N 1798-Ն)164.Բեռի փոխադրումն արգելվում է, եթե այն`
1)սահմանափակում է վարորդի տեսադաշտը.
2)դժվարացնում է տրանսպորտային միջոցի ղեկավարումը և թուլացնում կայունությունը.
3)ծածկում է արտաքին լուսային սարքերն ու լուսանդրադարձիչները, համարանիշերը կամ ճանաչման նշանները, ինչպես նաև խանգարում ձեռքով տրվող ազդանշանների ընկալմանը.
4)զգալի աղմուկ է հանում, փոշի բարձրացնում կամ աղտոտում ճանապարհն ու շրջակա միջավայրը:
165.Եթե բեռի վիճակն ու դասավորությունը հնարավորություն չեն տալիս կատարել դրա փոխադրումը կանոնների պահանջներին համապատասխան, ապա վարորդը պետք է միջոցներ ձեռնարկի խախտումները վերացնելու համար կամ դադարեցնի հետագա երթևեկությունը:
Քննական հարցեր
7 հարցի բացատրությունը հղում է այստեղ։ Պարապեք դրանք առանձին։0 / 7 հարց անցել եք
Պարապել այս հարցերը