Գլուխ III. ՎԹԱՐԱՅԻՆ ԱԶԴԱՆՇԱՆԻ ԵՎ «ՎԹԱՐԱՅԻՆ ԿԱՆԳԱՌ» ՃԱՆԱՉՄԱՆ ՆՇԱՆԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
Աղբյուր՝ ՀՀ կառավարության 28.06.2007 N 955-Ն որոշում (arlis.am) · Ամբողջ տեքստը մեկ էջում
22.Վթարային լուսային ազդանշանը պետք է միացված լինի`
1)ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում.
2)կանգառն արգելված տեղերում հարկադրված կանգառի դեպքում.
3)լապտերների լույսից վարորդի շլացման դեպքում.
4)քարշակման դեպքում (քարշակվող տրանսպորտային միջոցի վրա): Վարորդը վթարային լուսային ազդանշանը պետք է միացնի նաև այն դեպքերում, երբ վտանգի մասին անհրաժեշտ է նախազգուշացնել երթևեկության մասնակիցներին:
23.Վթարային լուսային ազդանշանը միացնելուց հետո (ինչպես նաև, երբ այն անսարք է կամ բացակայում է) անհապաղ պետք է տեղադրվի «Վթարային կանգառ» ճանաչման նշանը (թարթող կարմիր լապտերիկ)`
1)ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում.
2)կանգառն արգելված տեղերում հարկադրված կանգառի դեպքում, ինչպես նաև այն տեղերում, որտեղ, ելնելով տեսանելիության պայմաններից, տրանսպորտային միջոցը չի կարող ժամանակին նկատվել այլ վարորդների կողմից: Այս պահանջը կատարելուց հետո վարորդը պետք է կատարի կանոնների 83-րդ կետի պահանջները: Ելնելով վարորդներին ժամանակին զգուշացնելու անհրաժեշտությունից` «Վթարային կանգառ» նշանը (թարթող կարմիր լապտերիկ) տեղադրվում է բնակավայրերում` տրանսպորտային միջոցից ոչ պակաս 15 մ, իսկ բնակավայրերից դուրս` 30 մ հեռավորության վրա:
24.Վթարային լուսային ազդանշանի բացակայության կամ անսարքության դեպքում «Վթարային կանգառ» նշանը տեղադրվում է քարշակվող տրանսպորտային միջոցի հետևի մասում:
25.Արգելվում է առավելություն ստանալու, ինչպես նաև կանգառն արգելված վայրերում կանգառ կատարելու (բացառությամբ հարկադրված կանգառի) նպատակով վթարային ազդանշանի օգտագործումը:
(25-րդ կետը լրաց. 20.11.08 N 1373-Ն)
Քննական հարցեր
10 հարցի բացատրությունը հղում է այստեղ։ Պարապեք դրանք առանձին։0 / 10 հարց անցել եք
Պարապել այս հարցերը