Գլուխ 3. ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենք · Ամբողջ տեքստը մեկ էջում
Հոդված 9. Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները
Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ ա) իրականացնում է պետական քաղաքականությունը և կրում ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման պատասխանատվությունը. բ) հաստատում է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համալիր և տարեկան ծրագրերը, ինչպես նաև դրանք կատարողների ներկայացրած հաշվետվությունները. գ) հաստատում է ճանապարհային երթևեկության կանոնները. դ) (կետն ուժը կորցրել է 08.12.10 ՀՕ-228-Ն) ե) սահմանում է վարորդական վկայական ստանալու քննություններ ընդունելու և վարորդական վկայական տալու կարգը, տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայական ստանալու համար պարտադիր ներկայացման ենթակա փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև ազգային և միջազգային վարորդական վկայականների ձևերն ու նկարագրերը. զ) սահմանում է տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեություն իրականացնելու լիցենզավորման կարգը, լիցենզիայի պայմաններն ու պահանջները, ներառյալ` տվյալ լիցենզիայի հիման վրա շահագործվող հոսքագծերի նվազագույն քանակը, լիցենզիաների գործողության տարածքները Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորներում. է) սահմանում է տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն անցկացնելու կարգը. ը) սահմանում է տեխնիկական արատորոշման միջոցների օգտագործմամբ տեխնիկական զննության ընթացքում տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի ստուգման աշխատանքներին ներկայացվող պահանջները. թ) (կետն ուժը կորցրել է 20.01.21 ՀՕ-58-Ն) ժ) սահմանում է ճանապարհային լուսացույցներին և այլ տեխնիկական միջոցներին ներկայացվող տեխնիկական պահանջները և շահագործման նորմերը. ժա) սահմանում է տրանսպորտային միջոցների պետական հաշվառման կարգը, պետական գրանցման և պետական հաշվառման համար պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկերը, տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի և պետական հաշվառման փաստաթղթերի (ազգային ու միջազգային վկայագրերի, ժամանակավոր հաշվառման վկայագրի) ձևերը. ժբ) սահմանում է տրանսպորտային միջոցների համարանիշների հաշվառման և հատկացման կարգը, ինչպես նաև հաշվառման համարանիշներին ներկայացվող պահանջները. ժգ) սահմանում է տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշների չափորոշիչները. ժգ.1) սահմանում է տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների չափորոշիչները. ժդ) սահմանում է տրանսպորտային միջոց վարելու իրավունքի վկայականին ներկայացվող պահանջները. ժե) սահմանում է կարմիր, կապույտ, դեղին (նարնջագույն), լուսնասպիտակ առկայծող փարոսիկներով կահավորման ենթակա տրանսպորտային միջոցների ցանկը. ժզ) սահմանում է ճանապարհների և դրանց ինժեներական կառույցների կառուցման, վերակառուցման, վերանորոգման, պահպանման և ճանապարհամերձ օբյեկտների տեղաբաշխման նախագծերը, ինչպես նաև ճանապարհային աշխատանքների կատարման ժամանակ երթևեկության կազմակերպման սխեմաները ոստիկանության հետ համաձայնեցնելու կարգը. ժէ) սահմանում է վարորդական իրավունքի վկայական ունեցող, ինչպես նաև վարորդի թեկնածու համարվող անձանց բժշկական հավատարմագրման դեպքերը (այդ թվում՝ պարտադիր), պարբերականությունը, իրականացման կարգը, տրանսպորտային միջոց շահագործելու բժշկական հակացուցումների, բժշկական ցուցումների և բժշկական սահմանափակումների ցանկերը, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժածներին բժշկական օգնություն ցույց տալու կարգը. ժը) (կետն ուժը կորցրել է 16.12.22 ՀՕ-476-Ն) ժթ) սահմանում է ճանապարհային երթևեկության կազմակերպման կարգը. ի) սահմանում է ծանրաքաշ բեռներ փոխադրելու համար օգտագործվող կամ ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված եզրաչափերը գերազանցող կամ երկու և ավելի կցորդների հետ միասին ավտոգնացքի կազմում շահագործվող տրանսպորտային միջոցների երթևեկության կանոնները. իա) սահմանում է վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարա փոխադրելու կանոնները. իբ) (կետն ուժը կորցրել է 09.12.19 ՀՕ-278-Ն) իգ) սահմանում է ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից հաշվառման տվյալների փոփոխությամբ տրանսպորտային միջոցների վերասարքավորման և առանց թույլտվության վերասարքավորված տրանսպորտային միջոցների վերահաշվառման թույլտվություն տալու կարգերը, ինչպես նաև տրանսպորտային միջոցի վերասարքավորման թույլտվություն տալու, տրանսպորտային միջոցի վերասարքավորման թույլտվություն տալը մերժելու, վերասարքավորված տրանսպորտային միջոցի վերահաշվառման թույլտվություն տալու, վերասարքավորված տրանսպորտային միջոցի վերահաշվառման թույլտվություն տալը մերժելու մասին որոշումների ձևերը և վերասարքավորման ժամանակ իրականացման ենթակա տեխնիկական պայմանները. իդ) (կետն ուժը կորցրել է 09.12.19 ՀՕ-278-Ն) իե) (կետն ուժը կորցրել է 16.12.22 ՀՕ-476-Ն) իե.1) հաստատում է Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ծառայողական ավտոմոբիլների հաշվառման, վերահաշվառման և հաշվառման համարանիշների տրամադրման կարգը. իե.2) սահմանում է հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ուղեկցման և էսկորտ ուղեկցման, ավտոտրանսպորտային շարասյուների անվտանգ երթևեկության ապահովման կարգը. իե.3) սահմանում է վարորդի սթափության վիճակի զննության կարգը, այդ զննության արձանագրության, ուղեգրի, գրանցման մատյանի ձևերը. իե.4) սահմանում է Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և ոստիկանության միջև օրենքով սահմանված լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ տեղեկությունների փոխանակման կարգը. իզ) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ. իէ) սահմանում է Հայաստանի Հանրապետության բնակավայրերի՝ բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելված փողոցներում բեռնափոխադրումների իրականացման նպատակով բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունը թույլատրող ժամանակավոր թույլտվության ձևը և տրման կարգը. իը) իրականացնում է տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի փոխարեն նոր վկայականի, մաշված, անընթեռնելի դարձած հաշվառման համարանիշների փոխարեն տառերի ու թվերի նույն հավաքածուն պարունակող նոր համարանիշների, տրանսպորտային միջոցի հաշվառման միջազգային վկայագրի տրամադրման, ինչպես նաև կորած հաշվառման վկայագրի փոխարեն նոր վկայագրի հատկացման կամ մաշված հաշվառման վկայագրի փոխանակման գործառույթների պատվիրակումը պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորներին, հաստատում է օպերատորների ցանկը, սահմանում է օպերատորի հետ կնքվող ծառայությունների մատուցման պայմանագրի օրինակելի ձևը և օպերատորին առաջադրվող նվազագույն տեխնիկական պահանջները։
(9-րդ հոդվածը խմբ. 21.02.07 ՀՕ-72-Ն, 08.04.10 ՀՕ-36-Ն, խմբ., լրաց. 15.11.10 ՀՕ-171-Ն, փոփ. 08.12.10 ՀՕ-228-Ն, 08.12.11 ՀՕ-332-Ն, խմբ. 21.12.15 ՀՕ-183-Ն, փոփ., լրաց. 31.05.19 ՀՕ-40-Ն, փոփ. 09.12.19 ՀՕ-278-Ն, 20.01.21 ՀՕ-58-Ն, 16.12.22 ՀՕ-476-Ն, լրաց. 12.09.23 ՀՕ-285-Ն, 02.10.24 ՀՕ-348-Ն)(16.12.22 ՀՕ-476-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)(12.09.23 ՀՕ-285-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)Հոդված 9.1. Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի լիազորությունները
1.Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը (այսուհետ՝ ներքին գործերի լիազոր մարմին)՝ ա. տալիս է հաշվառման տվյալների փոփոխությամբ տրանսպորտային միջոցների վերասարքավորման և առանց թույլտվության վերասարքավորված տրանսպորտային միջոցների վերահաշվառման թույլտվություն, բացառությամբ թափքը կամ հենասարքը համապատասխանաբար նույն եզրաչափերով թափքով կամ հենասարքով կամ շարժիչը նույն տեխնիկական բնութագրերով շարժիչով կամ տրանսպորտային միջոցի գույնը փոփոխելու դեպքերի, բ. սահմանված կարգով ընդունում է վարորդական վկայական ստանալու քննություններ և տալիս տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի ազգային վկայականներ, իսկ դրանց հիման վրա` նաև միջազգային վարորդական վկայականներ, գ. սահմանում է տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշների հատկացման գները` ըստ չափորոշիչների, հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների աճուրդային մեկնարկային գները` ըստ չափորոշիչների, ինչպես նաև հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների էլեկտրոնային աճուրդի կանոնակարգը, գ.1) կազմակերպում և անցկացնում է տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների հատկացման էլեկտրոնային աճուրդ, դ. սահմանված կարգով իրականացնում է տրանսպորտային միջոցի նկատմամբ իրավունքի վերաբերյալ նախնական նշում, տրանսպորտային միջոցների պետական գրանցում, հաշվառում և արգելադրում, տրամադրում է տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական, պետական հաշվառման փաստաթղթեր և հաշվառման համարանիշեր, ե. վերահսկողություն է իրականացնում ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ և ձեռնարկում օրենքով նախատեսված միջոցներ, զ. տեխնիկական միջոցների օգտագործմամբ կամ տեխնիկական փորձաքննությամբ հսկողություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության տրանսպորտային միջոցների շահագործման ընթացքում դրանց տեխնիկական վիճակի և կահավորման անվտանգության ապահովման նկատմամբ, ձեռնարկում օրենքով նախատեսված միջոցներ, է. հսկողություն է իրականացնում ճանապարհները և դրանց ինժեներական կառույցները, ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցները տեխնիկական նորմերի, կանոնների և ստանդարտների պահանջներին համապատասխանեցնելու նկատմամբ, ներկայացնում հայտնաբերված խախտումների վերացման պահանջներ, ը. իրականացնում է այլ օրենքներով իրեն վերապահված լիազորություններ:
(9.1-ին հոդվածը լրաց. 16.12.22 ՀՕ-476-Ն, խմբ., լրաց. 12.09.23 ՀՕ-285-Ն)(16.12.22 ՀՕ-476-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)(12.09.23 ՀՕ-285-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)Հոդված 10. Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության ոստիկանության լիազորությունները
1.Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը (այսուհետ` ոստիկանություն)` ա) (կետն ուժը կորցրել է 16.12.22 ՀՕ-476-Ն) բ) (կետն ուժը կորցրել է 16.12.22 ՀՕ-476-Ն) գ) (կետն ուժը կորցրել է 16.12.22 ՀՕ-476-Ն) դ) (կետն ուժը կորցրել է 16.12.22 ՀՕ-476-Ն) ե) տեխնիկական միջոցների օգտագործմամբ կամ տեխնիկական փորձաքննությամբ հսկողություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության տրանսպորտային միջոցների շահագործման ընթացքում դրանց տեխնիկական վիճակի և կահավորման անվտանգության ապահովման նկատմամբ, ձեռնարկում օրենքով նախատեսված միջոցներ. զ) (կետն ուժը կորցրել է 16.12.22 ՀՕ-476-Ն) է) (կետն ուժը կորցրել է 16.12.22 ՀՕ-476-Ն) ը) կարգավորում է ճանապարհային երթևեկությունը, օրենքով սահմանված դեպքերում կանգնեցնում և արգելում է տրանսպորտային միջոցների երթևեկությունը. թ) (կետն ուժը կորցրել է 16.12.22 ՀՕ-476-Ն) ժ) (կետն ուժը կորցրել է 16.12.22 ՀՕ-476-Ն) ժա) իրականացնում է պարեկային ծառայություն. ժբ) կարգավորում է ճանապարհային երթևեկությունը, այդ թվում` անսարք լուսացույցների դեպքերում` առաջին 3 ժամն անվճար, իսկ հաջորդող յուրաքանչյուր ժամվա համար` ճանապարհը տնօրինող մարմնի կողմից հետագայում վճարելու պայմանով, որը փոխհատուցվում է լուսացույցները սպասարկող կազմակերպության կողմից` կապալի պայմանագրին համապատասխան. ժգ) կազմակերպում և անցկացնում է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ուղղությամբ կանխարգելիչ միջոցառումներ. ժդ) տեխնիկական միջոցով սահմանված կարգով իրականացնում է արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակության միջոցով վարորդի սթափության վիճակի զննություն (ոչ սթափ վիճակում լինելու փաստի ստուգում). ժե) մատուցում է սույն օրենքով սահմանված վճարովի ծառայություններ. ժզ) հրապարակում է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն առնչվող` օրենքով չարգելված տեղեկություններ. ժէ) համագործակցում է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ. ժէ.1) (կետն ուժը կորցրել է 16.12.22 ՀՕ-476-Ն) ժէ.2) սահմանված կարգով տալիս է Հայաստանի Հանրապետության բնակավայրերի՝ բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելված փողոցներում բեռնափոխադրումների իրականացման նպատակով բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունը թույլատրող ժամանակավոր թույլտվություն. ժէ.3) (կետն ուժը կորցրել է 14.11.19 ՀՕ-240-Ն) ժը) իրականացնում է «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված այլ լիազորություններ:
2.Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում իրավախախտում ամրագրող տեխնիկական միջոցները ճանապարհներին տեղակայվում են իրավասու մարմինների կողմից` ոստիկանության ներկայացմամբ:
(10-րդ հոդվածը խմբ. 21.02.07 ՀՕ-72-Ն, լրաց. 08.04.10 ՀՕ-36-Ն, խմբ. 18.05.10 ՀՕ-73-Ն, խմբ., լրաց. 15.11.10 ՀՕ-171-Ն, խմբ. 18.05.10 ՀՕ-73-Ն, 08.12.11 ՀՕ-332-Ն, 21.12.15 ՀՕ-183-Ն, լրաց. 19.10.16 ՀՕ-186-Ն, փոփ. 14.11.19 ՀՕ-240-Ն, 16.12.22 ՀՕ-476-Ն)(16.12.22 ՀՕ-476-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
Քննական հարցեր
Քննական հարցերի բացատրություններից ոչ մեկը դեռ հղում չի անում այստեղ։