Գլուխ 7. ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենք · Ամբողջ տեքստը մեկ էջում
Հոդված 31. Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում պետական հսկողությունը և վերահսկողությունը
Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում պետական հսկողությունը և վերահսկողությունն իրականացնում են օրենքով սահմանված կարգով դրա համար լիազորված պետական և տեղական ինքնակառավարման մարմինները:
Հոդված 32. Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում առանձին գործունեության ձևերի համաձայնեցումը
1.Իրավասու մարմինները, կազմակերպությունները և անձինք ոստիկանության համաձայնությամբ կարող են իրականացնել` ա) անմիջապես ճանապարհի վրա և դրա մոտ` դեպի ճանապարհ մուտք և ելք ունեցող կրպակների, գովազդային վահանակների և այլնի տեղադրումը. բ) ծանրաքաշ, մեծ եզրաչափերով, ինչպես նաև վտանգավոր բեռի և չվնասազերծված տարայի փոխադրումը. գ) ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված եզրաչափերը գերազանցող, ինչպես նաև ավտոգնացքի կազմում երկու և ավելի կցորդների հետ միասին շահագործվող տրանսպորտային միջոցների երթևեկությունը. դ) տրանսպորտային միջոցի վերասարքավորումը և դրա կառուցվածքի փոփոխությունը. ե) տրանսպորտային միջոցների արտադրությունը՝ նախագծման, փորձարկման և արտադրման փուլերում:
2.Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերից բացի, համապատասխան պաշտոնատար անձինք ոստիկանության և այլ իրավասու պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համաձայնեցնում են նաև՝ ա) ճանապարհային երթևեկության կազմակերպման և տեխնիկական միջոցների տեղադրման նախագծերը. բ) ճանապարհի և դրա ինժեներական կառույցների շինարարության, վերակառուցման և վերանորոգման նախագծերը. գ) ճանապարհային երթևեկությանը խոչընդոտող ցանկացած աշխատանքի կատարման ծրագրերը և (կամ) նախագծերը. դ) ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետերի դասավորությունը երթուղիներում և այդ երթուղիները. ե) ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասնագետների, վարորդ-հրահանգիչների և վարորդների պատրաստման ուսումնական ծրագրերը. զ) այն ճանապարհների ցանկը, որտեղ թույլատրվում է ուսումնական վարումը. է) ճանապարհի վրա հանրային, մարզական և այլ միջոցառումների անցկացումը:
3.Սույն հոդվածի երկրորդ մասի «է» կետում նշված միջոցառումների անցկացման թույլտվություն տալու դեպքում այն տվող մարմինը պարտավոր է այդ մասին տեղեկացնել ոստիկանությանը:
(32-րդ հոդվածը լրաց. 21.02.07 ՀՕ-72-Ն, 15.11.10 ՀՕ-171-Ն, փոփ. 14.04.11 ՀՕ-99-Ն)
Քննական հարցեր
Քննական հարցերի բացատրություններից ոչ մեկը դեռ հղում չի անում այստեղ։