Գլուխ XVI. ԱՐՏԱՔԻՆ ԼՈՒՍԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ԵՎ ՁԱՅՆԱՅԻՆ ԱԶԴԱՆՇԱՆԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

Աղբյուր՝ ՀՀ կառավարության 28.06.2007 N 955-Ն որոշում (arlis.am) · Ամբողջ տեքստը մեկ էջում

  1. 127.Օրվա մութ ժամանակ և անբավարար տեսանելիության պայմաններում, անկախ ճանապարհի լուսավորվածությունից, ինչպես նաև թունելներում երթևեկող տրանսպորտային միջոցների վրա պետք է միացված լինեն հետևյալ լուսային սարքերը`

    1)բոլոր մեխանիկական տրանսպորտային միջոցների և մոպեդների վրա` լապտերների հեռահար կամ մոտակա լույսը, հեծանիվների վրա` լապտերները կամ լապտերիկները, իսկ լծասայլերի վրա` լապտերիկները (առկայության դեպքում).

    2)կցորդների և քարշակվող մեխանիկական տրանսպորտային միջոցների վրա` եզրաչափային լույսերը:

  2. 128.Լապտերների հեռահար լույսը պետք է փոխարկվի մոտակայի`

    1)բնակավայրերում, եթե ճանապարհը լուսավորված է.

    2)հանդիպակաց երթևեկող տրանսպորտային միջոցից 150 մ ոչ պակաս հեռավորության վրա, իսկ եթե այդ տրանսպորտային միջոցի վարորդը, պարբերաբար փոխարկելով լապտերների լույսը, տեղեկացնում է դրա անհրաժեշտության մասին, ապա ավելի մեծ հեռավորության վրա.

    3)ցանկացած այլ դեպքերում` հանդիպակաց և համընթաց երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդներին շլացնելու հնարավորությունը բացառելու համար:

    (128-րդ կետը փոփ. 20.11.08 N 1373-Ն, փոփ., լրաց. 15.12.11 N 1798-Ն)
  3. 129.Շլանալու դեպքում վարորդը պետք է միացնի վթարային լուսային ազդանշանը և չփոխելով երթևեկության գոտին, իջեցնի արագությունը, իսկ անհրաժեշտության դեպքում կանգնի:

  4. 130.Օրվա մութ ժամանակ ճանապարհի չլուսավորված հատվածներում, իսկ անբավարար տեսանելիության պայմաններում` անկախ ճանապարհի լուսավորվածությունից, կանգառի և կայանման դեպքում պետք է միացված լինեն տրանսպորտային միջոցի եզրաչափային լույսերը: Անբավարար տեսանելիության պայմաններում եզրաչափային լույսերի հետ լրացուցիչ կարող են միացվել նաև լապտերների մոտակա լույսերը, հակամառախուղային լապտերները կամ հետին հակամառախուղային լապտերիկները:

    (130-րդ կետը խմբ. 15.12.11 N 1798-Ն)
  5. 131.Հետին հակամառախուղային լապտերիկները կարող են օգտագործվել միայն անբավարար տեսանելիության պայմաններում:

  6. 132.Հակամառախուղային լապտերները երթևեկող տրանսպորտային միջոցների վրա կարող են օգտագործվել`

    1)օրվա մութ ժամանակ ճանապարհների չլուսավորված հատվածներում` մոտակա կամ հեռահար լույսերի հետ միաժամանակ.

    2)անբավարար տեսանելիության պայմաններում` ինչպես առանձին, այնպես էլ լապտերների մոտակա կամ հեռահար լույսերի հետ միաժամանակ.

    3)լապտերների մոտակա լույսի փոխարեն` կանոնների 133-րդ կետում նախատեսված դեպքերում:

    (132-րդ կետը լրաց. 15.12.11 N 1798-Ն)
  7. 133.Օրվա լուսավոր ժամերին երթևեկող տրանսպորտային միջոցը նշելու նպատակով լապտերների մոտակա լույսը պետք է միացված լինի`

    1)մոտոցիկլների և մոպեդների վրա.

    2)կազմակերպված տրանսպորտային շարասյունում երթևեկելիս.

    3)հատուկ առանձնացված գոտիով, հիմնական հոսքին հանդիպակաց երթևեկող ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վրա.

    4)երեխաների խմբերի կազմակերպված փոխադրումներ կատարելիս.

    5)մեծ եզրաչափերով, ծանրաքաշ, վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարա փոխադրելիս.

    6)մեխանիկական տրանսպորտային միջոցներ քարշակելիս (քարշակող տրանսպորտային միջոցի վրա):

  8. 134.Լապտեր-լուսարձակ և փնտրող լապտեր թույլատրվում է օգտագործել միայն բնակավայրերից դուրս` հանդիպակաց և համընթաց տրանսպորտային միջոցների բացակայության դեպքում: Բնակավայրերում այդպիսի լապտերներից կարող են օգտվել միայն սահմանված կարգով կապույտ կամ կապույտ և կարմիր առկայծող փարոսիկներով և հատուկ ձայնային ազդանշանով կահավորված տրանսպորտային միջոցների վարորդները` ծառայողական առաջադրանք կատարելիս:

    (134-րդ կետը լրաց. 15.12.11 N 1798-Ն)
  9. 135.«Ավտոգնացք» ճանաչման նշանը պետք է միացված լինի երթևեկության մեջ գտնվող ավտոգնացքի վրա (բացառությամբ կցորդի հետ կցված թեթև մարդատար ավտոմոբիլների), իսկ օրվա մութ ժամանակ և անբավարար տեսանելիության պայմաններում, հաշվի առնելով կանոնների 130-րդ կետի պահանջները, նաև կանգառի և կայանման ժամանակ:

    (135-րդ կետը փոփ., լրաց. 15.12.11 N 1798-Ն)
  10. 136.Ձայնային ազդանշանները կարող են կիրառվել միայն`

    1)բնակավայրերից դուրս վազանց կատարելու մտադրության մասին մյուս վարորդներին նախազգուշացնելու համար.

    2)այն դեպքերում, երբ դա անհրաժեշտ է ճանապարհատրանսպորտային պատահարը կանխելու համար:

  11. 137.Վազանցի մասին նախազգուշացնելու համար ձայնային ազդանշանի փոխարեն (կամ նրա հետ միաժամանակ) կարող է տրվել լուսային ազդանշան, որն իրենից ներկայացնում է օրվա լուսավոր ժամանակ լապտերների լույսի պարբերաբար միացումն ու անջատումը, իսկ օրվա մութ ժամանակ` լապտերների լույսի բազմակի փոխարկումները մոտակայից հեռահարի:

Քննական հարցեր

13 հարցի բացատրությունը հղում է այստեղ։ Պարապեք դրանք առանձին։0 / 13 հարց անցել եք

Պարապել այս հարցերը