Գլուխ XVIII. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՎԱՐՈՒՄԸ
Աղբյուր՝ ՀՀ կառավարության 28.06.2007 N 955-Ն որոշում (arlis.am) · Ամբողջ տեքստը մեկ էջում
145.Տրանսպորտային միջոցների վարման սկզբնական ուսուցումը պետք է կատարվի փակ հրապարակներում կամ ավտոդրոմներում:
146.Ճանապարհներին ուսումնական վարումը թույլատրվում է միայն սովորեցնողի հետ: Սովորողը պետք է գիտենա և կարողանա կատարել կանոնների պահանջները:
(146-րդ կետը փոփ. 15.12.11 N 1798-Ն)147.Անհատական կարգով սովորեցնողը պետք է իր մոտ ունենա տվյալ կարգի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի վարորդական վկայական:
148.Տրանսպորտային միջոց վարել սովորողը պետք է լինի առնվազն 16 տարեկան:
(148-րդ կետը փոփ. 15.12.11 N 1798-Ն)149.Ուսումնական վարում թույլատրվում է տեղական ինքնակառավարման մարմինների կողմից (Երևանում` Երևանի քաղաքապետի) սահմանած ճանապարհներին:
(149-րդ կետը լրաց. 15.12.11 N 1798-Ն)
Քննական հարցեր
1 հարցի բացատրությունը հղում է այստեղ։ Պարապեք դրանք առանձին։0 / 1 հարց անցել եք
Պարապել այս հարցերը