Գլուխ XI. ՀԵՏԻՈՏՆԱՅԻՆ ԱՆՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՏՈՒՄԸ

Աղբյուր՝ ՀՀ կառավարության 28.06.2007 N 955-Ն որոշում (arlis.am) · Ամբողջ տեքստը մեկ էջում

  1. 102.Կարգավորվող և չկարգավորվող հետիոտնային անցում հասկացությունները համանման են կարգավորվող և չկարգավորվող խաչմերուկ հասկացություններին, որոնք սահմանված են կանոնների 89-րդ և 95-րդ կետերով:

  2. 103.Տրանսպորտային միջոցի վարորդը չպետք է խոչընդոտ ստեղծի չկարգավորվող հետիոտնային անցումներով երթևեկելի մասը հատող հետիոտներին:

    (103-րդ կետը փոփ. 15.12.11 N 1798-Ն)
  3. 104.Եթե որևէ տրանսպորտային միջոց չկարգավորվող հետիոտնային անցումից առաջ դանդաղեցրել է ընթացքը կամ կանգնել, ապա հարևան շարքերով ընթացող մյուս տրանսպորտային միջոցների վարորդները կարող են շարունակել երթևեկությունը` միայն համոզվելով, որ այդ տրանսպորտային միջոցի առջևում հետիոտներ չկան:

  4. 105.Կարգավորվող հետիոտնային անցումներում, լուսացույցի թույլատրող ազդանշանը միանալուց հետո վարորդը պետք է հնարավորություն տա հետիոտներին ավարտելու ընտրված ուղղությամբ երթևեկելի մասի հատումը:

  5. 106.Հետիոտնային անցումից հետո խցանում առաջանալու դեպքում արգելվում է մուտք գործել անցում, եթե դա կհարկադրի վարորդին կանգնել հետիոտնային անցման վրա:

  6. 107.Բոլոր դեպքերում, այդ թվում նաև՝ հետիոտնային անցումներից դուրս, վարորդը չպետք է խոչընդոտ ստեղծի երթևեկելի մասը հատող կույր հետիոտներին:

    (107-րդ կետը փոփ. 15.12.11 N 1798-Ն)
  7. 108.Կույր հետիոտներն իրենց գործողությունների մասին պետք է ազդանշան տան սպիտակ ձեռնափայտով:

    (108-րդ կետը փոփ. 15.12.11 N 1798-Ն)

Քննական հարցեր

5 հարցի բացատրությունը հղում է այստեղ։ Պարապեք դրանք առանձին։0 / 5 հարց անցել եք

Պարապել այս հարցերը